Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կյանքին վերջին է տվել սոցիալական ցանցերի 16-ամյա աստղ Սիա Կակարը։ Նա հայտնի էր TikTok, Instagram, Snapchat եւ YouTube հարթակներում։ Նա TikTok-ում միայն 1,1 մլն հետեւորդ ուներ։ Սիան հիմնականում հայտնի է դարձել իր պարային տեսանյութերով։
Սիայի մահվան մասին տեղեկությունը հաստատել է նրա մենեջեր Արջունի Սարինը, որը նշել է, որ նրա հետ խոսել է ողբերգությունից ընդամենը մի քանի ժամ առաջ։
«Երեկ երեկոյան նրա հետ խոսել եմ նոր նախագծի մասին, եւ նա նորմալ խոսում էր։ Դա պետք է որ կապված լինի անձնական ինչ-որ բանի հետ։ Աշխատանքի հարցում նրա մոտ ամեն ինչ լավ էր։ Իմ Fame Experts ընկերությունն աշխատում է մեծ թվով արտիստների հետ, իսկ Սիան վառ տաղանդ էր»,- նշել է Սարինը։
Fakty-ն, վկայակոչելով աղջկա ծնողների խոսքերը, գրում է, որ Սիան համացանցում սպառնալիքներ է ստացել, սակայն թե կոնկրետ ումից, ընտանիքում չեն հայտնել։ Պաշտոնապես չի նշվում, թե ինչպես է նա վերջ տվել կյանքին։ Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նա կախվել է իր տանը։
Աղբյուրը՝ news.am