Դատարանը բավարարել է Արմեն Ամիրյանի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արշակ Պետրոսյանի, մայիսի 21-ին բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Որոշվել է կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի եւ դրամական միջոցների վրա:

Աղբյուրը՝ yerevan.today