ԱԺ ԲՀԿ խմակցության անդամ Իվետա Տոնոյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Նա թեստ է հանձնել ու այն դրական է եղել:
Ազգային ժողովում այլ մեկուսացածներ և կորոնավիրուսով վարակվածներ ևս կան։ Վարակվել են ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, «Իմ քայլը» խմբակցությունից Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Գևորգյանը և Ծովինար Վարդանյանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։
Աղբյուրը՝ panarmenian.net