Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով՝ նա մեկուսացվել է տանը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս ամսին 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ որևէ ախտանշան չունի, գանգատներ նույնպես՝ ինքնազգացողությունը լավ է։

Արման Աբովյանը նաև տեղեկացրեց, որ հիվանդանոցում չէ, մեկուսացել է տանը։

Հարցին՝ այս պահին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից քանի՞ վարակակիր պատգամավոր կա, Արման Աբովյանը պատասխանեց, որ որևէ տեղեկություն չունի։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր  Վահե Էնֆիաջյանը ֆեյբուքյան իր էջում գրել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։

Հիշեցնենք նաև, որ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներից ևս մի քանիսը վարակվել են կորոնավիրուսով։

Աղբյուրը՝ 168.am