Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը: Հիվանդը գտնվում է անօգնական վիճակում, քանի որ թույլ չեն տալիս բուժումը շարունակել արտերկրում, իսկ Հայաստանում, համաձայն բժշկական էպիկրիզների և բուժող բժշկի մասնագիտական կարծիքի, հնարավոր չէ բուժել, և դրա իրավական հետևանքների պատասխանատուն այլևս գործադիրը և Մանվել Գրիգորյանի քրեական գործը քննող դատավորն է: Այս մասին հայտարարել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«25.06.2020 թվականին դատարանում դատական նիստին առողջապահության նախարարի անունից վերջինիս ներկայացուցիչը հայտարարեց, որ եթե առողջապահության նախարարի հրամանով բժշկական կոնսիլիում հրավիրվի, կխախտի օրենքը, որովհետև նման լիազորություններով առողջապահության նախարարն օժտված չէ: Ստացվում է, որ 2019 թվականի հունվարին նույն նախարարի հրամանով նույն հիվանդի համար բժշկական կոնսիլիում հրավիրելը եղել է անօրինական:
Ահավասիկ, ընտրովի արդարադատության և ընտրովի առողջապաության գործառույթների արդյունքը»:
Աղբյուրը՝ 168.am