Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը. Գևորգ Գորգիսյան

ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ ու սիրելի ընկերներ,

մամուլում հայտնվեցին տեղեկություններ իմ ինքնամեկուսացման մասին։ Մի քանի խոսքով պարզաբանեմ․

Ամսի 12-ին սրճել եմ ընկերոջս հետ, ով ամսի 20-ին տեղեկացրեց, որ իր մոտ դրսևորվել են կորոնավիրուսի սիպտոմներ, իսկ ամսի 22-ին նա արդեն ստացավ թեստավորման դրական պատասխանը։

Ամսի 20-ից փարձեցի զանգահարել պարետատան թեժ գծին՝ տեղեկացնելու, որ ինքնամեկուսանում եմ և ճշտելու՝ արդյո՞ք այլ գործողության կարիք կա։ Ցավոք, բազմաթիվ փորձերի արդյունքում այդպես էլ չկարողացա կապվել պարետատուն։

Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը (12+14=26)։
Ինքնազգացողությունս լավ է՝ չհաշված ֆեյսբուքյան հարձակումների պատճառած թեթևակի նյարդային ապրումները։

Առողջ եղեք ու կատարեք բոլոր կանխարգելիչ միջոցառումերը։ Հատուկ ուշադրություն դարձրեք ֆիզիկական ակտիվությանը և վիտամիններով հարուստ մրգեր օգտագործելուն»: