Հայտնի է, թե համավարակից հետո ինչպես կարելի է վերականգնել իմունիտետը

ՌԴ կենսաբժշկական հարցերի ինստիտուտի հետազոտող, իմունային համակարգի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Պոնոմարյովը պատմել է, թե ինչպես վերականգնել իմունիտետը: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն:

Նա նշել է, որ իմունիտետը կարող էր ընկնել  COVID-19-ի համավարակի ժամանակ: Սակայն, նրա խոսքով, ճիշտ սնունդը և ռեժիմին հետևելը կօգնի վերականգնել այն:

Բացի այդ, բժիշկը հավելել է, որ խախտված իմունիտետ ունեցող անձինք պետք է իրենց կենսակերպի մեջ ավելացնեն չափավոր ֆիզիկական ակտիվություն և կարգավորեն քնի ռեժիմը, ինչը պետք է լինի առնվազն յոթ ժամ:

Պոնոմարյովը նաև ընդգծել է, որ կարևոր է «դրական մտածողությունը»:

Աղբյուրը՝ shantnews.am