Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի խնամատարությունը ստանձնեց հորաքույրը: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը:
« «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի անձնակազմն այսօր հրաժեշտ տվեց լիարժեք առողջացած Նազելիին: Երեք դժվար ամիսներից հետո աղջնակը վերադառնում է հայրենի Գյումրի:
Աղջկա հորաքույրն իր շնորհակալությունը հայտնեց բժշկական ողջ թիմին ու անձնակազմի մյուս անդամներին` Նազելիին երկրորդ կյանք նվիրելու համար»,- տեղեկացնում են բժշկական կենտրոնից: