Ջահել աղջիկ էրեխու նկարի տակ լկտիագույն քոմենթներ եք գեներացնում․ 3 դուստր ունեք, հիմա որ էդ էրեխեն փորձանքի մեջ ընկնի, ձեզ ո՞նց եք զգալու

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարոն վարչապետ, ջահել աղջիկ էրեխու նկարը դնում եք ձեր էջում, տակը լկտիագույն քոմենթներ գեներացնում, հետո ջնջում: Դուք 3 դուստր ունեք, Աստված առողջ ու անփորձանք պահի իրենց, հիմա որ էդ էրեխեն փորձանքի մեջ ընկնի, ձեզ ո՞նց եք զգալու:

Հարգելի ԶԼՄ-ներ, ջնջեք ձեր կայքից էդ էրեխու նկարը, մարդ եղեք, չի կարելի:

Պարոն Թաթոյան, կարո՞ղ է մի հատ վարչապետի հետ խոսեք»: