Դուք հասաք Ձեր ուզածին․ նկարելու համար քաղաքացիները իրար են ծեծում

Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դուք հասաք Ձեր ուզածին․ նկարելու համար քաղաքացիները իրար են ծեծում

Հարգելի պարոն վարչապետ Ձեզ ցանկանում եմ տեղեկացնել, որ քիչ առաջ Օպերայի մոտակայքում (կոնկրետ հասցեն չեմ ասելու, որ «գործ տալ» չդառնա) նկարելու համար 2 հոգի դաժանորեն ծեծում էին քաղաքացու՝ իրենց նկարելու և Ձեզ ուղարկել փորձելու համար։

Նկարվողները զայրացել էին, քանի որ նրանք առանց դիմակի էին ու այդ պահին ծխում էին, բայց նկարողը ֆիքսել էր միայն իրենց դեմքը ու այդպես ցանկանում էր ուղարկել Ձեզ, որպեսզի դուք դա հրապարակեիք։

Հարգելի պարոն վարչապետ վերջ տվեք քաղաքացիներին իրար դեմ հանել։ Արդեն տևական ժամանակ է ինչ ժողովրդին բաժանել եք սևերի ու սպիտակների, աշխատողների ու անգյալների, իսկ հիմա էլ գիտակիցների ու անգիտակիցների եք բաժանում, իսկ Ձեր այսպիսի քայլերով որոշներին էլ դրդում եք, որպեսզի նրանք Ձեզ համար նկարներ ստեղծեն ու ուղարկեն, կարճ ասած «գործ տան», իսկ դուք դրանք հրապարակեք ու ասեք դե կառավարությունը ինչ անի քաղաքացին չի պահում կանոնները։
Հ․Գ․ Պարոն վարչապետ քաղաքացին իրավունք չունի այլ քաղաքացուն պատժելու և առավել ևս հանրայնորեն պախարակելու, դրա համար գոյություն ունեն ուժային կառույցներ, որոնք պետք է վերահսկեն, որպեսզի քաղաքացին ենթարկվի օրենքներին, իսկ չենթարկվողներին պատժեն՝ օրենքով նախատեսված կարգով։ Հուսամ կդադարեցնեք ամեն բան ժողովրդի վրա գցելու պրոցեսը և վերջապես կպայքարեք Կորոնավիրուսի դեմ։ Վերջ դրեք սեփական ժողովրդի մեջ թշնամանք առաջացնելուն»։