Կորոնավիրուսային հիվանդությունը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր տեղեկացրեց, որ առկա կլինեն կորոնավիրուսային հիվանդության տնային բուժման ուղեցույցեր՝ պոլիկլինիկայի բժիշկների համար: Նախարարը նաև նկատեց, որ միջազգային մամուլում մարդիկ կարդում են ինչ-որ դեղերի մասին, սեփական նախաձեռնությամբ գնում են դրանք ու ընդունում որպես կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոց: Բայց Թորոսյանը բարձրաձայնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել.«Վիրուսային հիվանդությունները հնարավոր է կանխարգելել միայն պատվաստումներով, որը կորոնավիրուսի համար այս պահին չկա»:

Նա նաև կոչ արեց ինքնաբուժությամբ չզբաղվել:

Աղբյուրը՝ shantnews.am