Կորոնավիրուսով վարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և նրանց ավագ դուստր Մարիամ Փաշինյանի մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել:
«Հետազոտությունը ցույց տվեց, որ ես, Աննան, Մարիամը թոքաբորբ չունենք: Լիարժեք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ հետազոտության կենթարկվեն նաև իր երկու կրտսեր դուստրերը՝ Շուշան և Արփի Փաշինյանները, որոնց մոտ ևս կորոնավիրուսի վարակ էր հայտնաբերվել:
Աղբյուրը՝ 168.am