Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լավ, ասենք՝ ես դիմակով, ձեռնոցով գնացել եմ բանկ, ասում են՝ հերթով պետք է մտնեք, դուրսը սպասեք: Սպասում եմ դրսում, աշխատում եմ 1-1,5 հեռու կանգնել բոլորից, բայց քանի որ բանկ այցելողները քիչ չեն, բազմամարդ հավաք է ստացվում՝ անկախ բոլորի կամքից: Ու մի Լորիս դա նկարում, ուղարկում է թագավորին: Հիմա ես անպատասխանատո՞ւ եմ, խայտառակ լինելու արժանի՞, թե՞ ուղղակի բանկն ու պարետատաունը լայաղ չեն արել հստակ ամրագրել, թե ոնց ու երբ պետք է մարդիկ բանկ այցելեն:
Ախպեր, կամ փակեք բանկերը, մենակ օնլայն գործարք արեք, կամ էլ հերիք ա մունաթ գաք մարդկանց վրա ձեր պռավալ տված գործերի համար:
Որոշ բանկեր էլ Early One-ը ժամանակավորապես հանել են իրենց մոտից, չես կարող օնլայն գրանցվել, քո ուզած ժամին գնալ: Մնում ա անուղղակիորեն դառնալ պարսավանքի զոհ»: