Պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 միլիոն ՀՀ դրամ գրավը

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին ՔԿ-ում քննվող քրեական գործով մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ կետով՝  պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, ինչը առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:

«Քննիչի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 միլիոն ՀՀ դրամ գրավը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղը հայտնի էր դարձել, որ Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ:

tert.am