Մենք կարող ենք ամեն օր աշխարհն ավելի լավը դարձնել բոլոր ձագուկների համար. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհավորելով երեխաների տոնը:

«Սիրելի՛ փոքրիկներ,

Շնորհավորում եմ ձեզ տոնացույցի ամենագեղեցիկ ու ամենապարտավորեցնող տոնի՝ երեխաների իրավունքների պաշտպանության տոնի առթիվ։

Աշխարհի բոլոր մանուկները պետք է ունենան անհոգ, երջանիկ, խաղաղ մանկություն։

Պատերազմներից, սովից, անարդարությունից, բռնությունից տառապող յուրաքանչյուր երեխա մեր՝ մեծերիս պարտությունն ու ամոթն է։

Մենք կարող ենք ամեն օր աշխարհն ավելի լավը դարձնել բոլոր ձագուկների համար՝ անկախ նրանից, թե ինչ ազգ են եւ ինչ մաշկի գույն ունեն»,- գրել է նա։