Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 հոգու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, սակայն ոչ ոք հոսպիտալացված չէ. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը.
«Ընդամենը 2 օր առաջ դայակներից մեկի մոտ 37.4 ջերմություն է նկատվել: Անմիջապես ահազանգել են, իրեն մեկուսացրել են, ուղարկել են տուն: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մանկատանը թեստավորում է իրականացվել»:
Սոնա Մարտիրոսյանի խոսքով՝ թեստավորվել է 46 հոգի, այդ թվում՝ դայակը, ում ջերմությունը բարձր է եղել:
«Հաստատված դեպքերից 9-ը երեխաներ են, 6-ը՝ աշխատակիցներ: Նրանից որևէ մեկը հոսպիտալացված չէ, որևէ մեկի մոտ չկան ախտանիշեր: Որևէ երեխայի մոտ որևէ բարդություն չկա, որևէ մեկը դեռևս հաստատությունից հոսպիտալացված չէ: Դայակի թեստի պատասխանը դեռ հայտնի չէ, բայց ինքը, բնականաբար, մեկուսացված է»:
Աղբյուրը՝ 168.am