ԱԱԾ 15 աշխատակից ազատման դիմում է գրել

Hayeli.am-ի տեղեկություններով այսօր Ազգային անվտանգության ծառայությունից աշխատանքից ազատման դիմում են գրել ևս 15 աշխատակից:

Հիշեցնենք՝ այս գործընթացը սկսվել է այն ժամանակ, երբ նախագահի հրամանագրով ՊՎԾ պետի երիտասարդ պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ:

Վերջինիս նշանակումից հետո ԱԱԾ-ում բավականին լուրջ հրաժարականներ ու նշանակումներ են եղել:

Աշխատանքից ազատման դիմում էր գրել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը, որից հետո այս պաշտոնին է նշանակվել Արգիշտի Քյարամյանի ընկերը՝ Արթուր Պողոսյանը:

Նշենք՝ Արգիշտի Քյարամյանի կողմից՝ իր ծանոթ-մտերիմներին աշխատանքի նշանակելու հարցում սա առաջին դեպքը չէ: