Սև ձեռնոցների գինը դեղատներում 100 դրամ է. երևի գույնն էլիտար է համարվում. Նաիրա Զոհրաբյան

Առավոտյան ԱԺ եկել եմ Կենտրոնի մի քանի դեղատներում շրջայց կատարելով: Բժշկական դիմակների գները սկսվում են 220 դրամից՝ հասնելով մինչև 260 դրամի, իսկ ահա սև ձեռնոցները 100 դրամ են: Երևի գույնն էլիտար է համարվում, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՝ հավելելով, որ մյուս գույնի ձեռնոցների գները տատանվում են 60-80 դրամի սահմաններում:

«Հարգելի կառավարություն, ամբողջ պատասխանատվությունը մի գցեք քաղաքացու վրա: Գոնե սոցիալապես անապահով խավին ապահովեք դիմակներով: Պատկերացնո՞ւմ եք, որ մեկանգամյա դիմակը մարդիկ լվանան. դրանք հարյուր անգամ ավելի վտանգավոր կդառնան: Դեղատներում ինչո՞ւ են այսօր նման գերշահույթներ ստանում», – հարց ուղղեց պատգամավորը:

Աղբյուրը՝ Aysor.am