Արտյոմ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԺՈՂՈՎՈ՛ւՐԴ, ձեռքի վրա ու կասկածելի մարդկանցից չգնե՛ք դիմակներ։
ՌԵԱԼ ՌԻՍԿ, որի մասին հենց էսօր պետք է մտածեն Պարետատնից սկսած, մինչև իրավասու բոլոր ինստանցիաները։
Դիմակների պարտադիր կրելու հրահանգից սկած թե Երևանի և թե մյուս քաղաքների հասարակական մեծ հոսք ունեցող վայրերի մուտքերի մոտ դրված աղբարկղերում կուտակվում են բազմաթիվ օգտագործված դիմակներ։
Քանի դեռ դիմակների վաճառքը չի վերահսկվում թե գնային և թե որակական առումով, կա շատ մեծ ռիսկ, որ որոշ ճարպիկներ դրանք աղբարկղերից հավաքելու են, հարդարելու ու ձեռեքի վրա վաճառելու բակերում, խանութներում ու չգիտեմ էլ որտեղ։
Կառավարությո՛ւն, գտեք վերահսկողության տարբերակ այս ոլորտում և շատ արագ։
Չգիտեմ դիմակ կրելն ու չկրելը ինչ դրական ու բացասական կողմեր ունեն, բայց եթե պարտադիր է, գոնե վերահսկենք, որ ունքը ուղղելու փոխարեն, աչքը չհանենք․․․»։