Փաշինյանը գիտակցո՞ւմ է այս իրավիճակի համար իր անձնական պատասխանատվությունը. Արթուր Ղազինյան

351 նոր վարակակիր մեկ օրվա ընթացքում. սպասելի էր՝ հաշվի առնելով իշխանության բնույթն ու բովանդակությունը։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Ինձ այստեղ ուրիշ բան է հետաքրքրում. Փաշինյանը գիտակցո՞ւմ է այս իրավիճակի համար իր անձնական պատասխանատվությունը, հասկանո՞ւմ է, որ իր եւ իր անգրագետ թիմի դատարկ մեծամտության ու անբովանդակ պոռոտախոսության պատճառով Հայաստանի տնտեսական ու առողջապահական համակարգերը հայտնվել են փլուզման եզրին։

Պատրա՞ստ է կրել անձնական եւ թիմային պատասխանատվություն այս իրավիճակի համար, խոստովանել իր անզորությունն ու անկարողությունը դիմակայել օրեցօր խորացող եւ անկառավարելի դարձած մարտահրավերներին։

Հայրենասեր, պատասխանատու եւ ինքնասիրություն ունեցող առաջնորդը վաղուց խոստովանել էր իր ձախողումն ու տապալումը եւ արժանապատիվ կերպով ներկայացրել էր իր հրաժարականը։

Բայց ոչ Փաշինյանը, քանի որ հայրենասիրությունը, ինքնասիրությունն ու պատասխանատվության զգացումը ոչ մի կապ չունեն իր հետ։

Հ.Գ. Հանրաքվե լինելու ա՞»: