«Ձեր ներկայությամբ, հիվանդանոցում երկու մարդ են մորթել. պատվով հրաժարական տվեք». Կարեն Քոչարյանը՝ ոստիկանապետ Արման Սարգսյանին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դիմում եմ ՀՀ առայժմ ոստիկանապետ Արման Սարգսյանին

Պարոն Սարգսյան,

Ձեր ներկայությամբ, հիվանդանոցում երկու մարդ են մորթել: Պատվով հրաժարական տվեք: Ձեր, իսկ համար եմ ասում: Հակառակ պարագայում, այսուհետ ոստիկանության յուրաքանչյուր գործողության ժամանակ Ձեր կոլլեգաներին հիշեցնելու են իրենց շեֆի ով լինելը: Հարգեք Ձեր գործընկերներին: Մի փչացրեք նրանց»: