Փոխադրման քննություններ չեն լինի 4-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում. նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ այս օրերին շատերին հետաքրքրող մի շարք հարցերի, այդ թվում՝ քննություններին: Փոխադրական քննությունների վերաբերյալ նա ասաց՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին:

Մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցված գնահատականների հիման վրա ամփոփվում են աշակերտների տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, որոնց հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ աստիճան: Քննություններ չեն իրականացվում նաև ավագ դպրոցի 10 և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով:

Աղբյուրը՝ shantnews.am