Հյուրանոցը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմին տրամադրել է 100 սենյակ․ բուժանձնակազմը իր մեկուսացումը շարունակում է այնտեղ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Նորք» ԻԿՀ բուժանձնակազմը իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել Holiday Inn Express Yerevan հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։

Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ Կարևորում և գնահատում ենք հյուրանոցի տնօրինության մեծահոգի քայլը»։