Սննդամթերքի որևէ տեսակից հնարավոր չէ վարակվել կորոնավիրուսով. Գեորգի Ավետիսյան

«Իրականացնում ենք շրջայցեր և մշտադիտարկումներ, որպեսզի պարզենք, թե ինչպես են իրականացնում տնտեսվարողները ախտահանիչ միջոցառումները, նաև ստանում ենք լուսանկարներ և տեսանյութեր: Ֆիքսենք, որ սննդամթերքի որևէ տեսակից հնարավոր չէ վարակվել կորոնավիրուսով:

Չկա օրենսդրական կարգավորում, որ հացը պիտի լինի փաթեթավորված, բայց շատ տնտեսվարողներ փաթեթավորում են, որոշ տնտեսվարողներ դարակաշարեր են ստեղծել ապակիներով, փաթեթավորմամբ: Ոչ բոլոր տեղերում է այդպես: Մենք դեռ չգիտենք փաթեթավորման հետ շփումից որքան կմնա հարուցիչը այդ տարածքում: Ամեն դեպքում, սանիտարահիգիենիկ պայմանները ճիշտ  պահելու դեպքում հնարավոր է խուսափել վարակից:

Խանութների աշխատողները պարտադիր պետք է օգտագործեն ձեռնոցներ և դիմակներ: Ձեռնոցները պետք է հանեն և նոր գումար վերցնեն, դրանից հետո ձեռնոցը պետք է նետեն: Կան տնտեսվարողներ, որ դա չի հասկացել: Այսօր կլսեք, որ տնտեսվարողը պատժվել է իր աշխատակիցներին դիմակներով և ձեռնոցներով չապահովելու համար»,- այսօրվա ասուլիսում ասել է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Աղբյուրը՝ shantnews.am