Համալսարանական լավագույն մասնագետները վերապատրաստում են ուսանողների մեծ «սպիտակ բանակին» կամավորական աշխատանքներին միանալու նպատակով

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն երեկվանից համալսարանական լավագույն մասնագետները վերապատրաստում են ուսանողների մեծ «սպիտակ բանակին» կամավորական աշխատանքներին միանալու նպատակով:

Ասել եմ ու կասեմ ԵՊԲՀ ուսանողները լավագույնն են:

Հ.Գ. ԵՊԲՀ-ն իր ուժերով կվերապատրաստի և անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ կփոխանցի իր կամավորներին՝ ՀՀ առողջապահության նախարարության Ազգային ինստիտուտի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով»,-նշել է նա: