Դի Կապրիոն փրկել է 11 ժամ Կարիբյան ծովում մնացած տղամարդու կյանքը

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն փրկել է մի տղամարդու կյանքը: Վերջինս Կարիբյան ծովում ընկել էր նավից և ջրում անցկացրել 11 ժամ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 30-ին: Դի Կապրիոն և նրա ընկերուհին՝ Կամիլա Մորոնեն, լողում էին Սեն-Բարտելեմի կղզու ուղղությամբ: Նավավարը հաղորդում էր ստացել 24-ամյա տղամարդու մասին, որը գտնվում էր ջրում: Դերասանը համաձայնել է փոխել ճանապարհը և գնալ կորած տղամարդու հետքերով:

Ի վերջո, նրանք գտել են 24-ամյա ֆրանսիացուն: Նավի կապիտանն ասել է, որ սա փրկության բացառիկ դեպքերից էր:

shantnews.am