Ալենն է, 1 տարեկան 2 ամսական․ նա մեզ՝ բոլորիս, ընդամենը մի խնդրանք ունի՝ ապրել է ուզում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ


1 տարեկան 2 ամս. Հարությունյան Ալենը ի ծնե ունի երկկողմանի քրոնիկական անբավարարություն, 1 երիկամի և միզուղու լայնացում:

Այս մասին տեղեկացնում է Արաբկիր» ԲՀ սոցիալական աշխատող Աննա Մարտիրոսյանը։ Նրա փոխանցմամբ՝ մի ամբողջ տարի ստացիոնար պառկել է «Արաբկիր» ԲՀ-ի ռեանիմացիայում, որից հետո վերջին ամիսը տեղափոխվել և բուժվում է մինչ այսօր նույն «Արաբկիր» ԲՀ-ի «Թոքաբանական» բաժանմունքում՝ երկկողմանի թոքաբորբով:

Երեխայի վիճակն այժմ կայուն է, գտնվում է բժիշկների ուշադիր հսկողության տակ, սակայն երեխային մշտապես պետք են թթվածնային սարքավորումներ, քանի որ առանց դրանց երեխան ի վիճակի չէ միշտ պահելու իր սովորական շնչառությունը:

Երեխայի բժիշկը բացատրել է, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեխայի ծնողները պետք է Հայաստանում գտնվող հատուկ մասնագիտացված խանութից ձեռք բերեն թթվածնի ապարատ, որպեսզի տանը երեխան կարողանա շնչառական խնդիրների դեպքում միացված լինի այդ սիստեմին և ազատ շնչել:

Սոցիալական աշխատողը ծնողին տվել է հանձնարարականներ թոշակավորման հարցով: Այս սարքավորումը արժե մոտ 800 դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչը մեծ ֆինանսական խնդիր է երեխայի 10 հոգանոց բազմանդամ ընտանիքի համար:

Միակ եկամուտը դա երեխայի հորական տատիկի ու պապիկի տարիքային կենսաթոշակն է, իսկ հայրը պայմանագրային զինծառայող է:

Արմավիրի մարզից են, Էջմիածնի շրջանից:

Երեխայի մայրը «ՎՏԲ» բանկում բացել է հաշվեհամարներ, իր անունով՝ Գայանե Կիրակոսյան-AMD-16040075543700, USD-16040075543701, EUR-16040075543702, RUR-16040075543703: Իսկ առձեռն փոխանցումների համար օգնել ցանկացողները կարող են զանգել երեխայի մորը՝ /055/29-12-02, Գայանե, «Արաբկիր» ԲՀ, Մամիկոնյանց 30, 1-ին հարկ, 111 պալատ, «Թոքաբանական» բաժանմունք: