«Ժողովուրդ» թերթը գրում է, որ դեկտեմբերի 23-ին կայանալու է ՀՖՖ ընդհանուր ժողովը, որի արդյունքում ընտրվելու է նոր գործկոմ և Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ: Թերթի աղբյուրները պնդում են, որ ՀՖՖ նախագահի ամենահավանանական թեկնածուն Լոռի ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Թովմաս Գրիգորյանն է: Գրիգորյանը հանդիսանում է ֆուտբոլային մարդ, տարիներ շարունակ եղել է ոլորտում ու ընդունելի մարդ է: Ավելին՝ վերջինս հասցրել է հանդիպումներ ունեցել հայկական ակումբների զգալի մասի ներկայացուցիչների հետ, ովքեր վերջինիս աջակցելու նախապայման են առաջադրել Լոռի ֆուտբոլային ակումբը վաճառելը, այս պայմանի հետ Թովմաս Գրիգորյանն արդեն համաձայնել է ու կարծես թե բավարարում է բոլոր կողմերին:
Թերթի աղբյուները պնդում են նաև, որ ֆուտբոլային աշխարհի ներայացուցիչների մեծ մասի թեկնածությունը կանգնել է Գրիգորյանի վրա, քանզի ֆուտբոլային և ֆինանսապես կայացած մարդ լինելուց զատ՝ Գրիգորյանը լավ հարաբերություններ ունի իշխանության տարբեր թևերի հետ, իսկ դա կարևոր հանգամանք է, քանզի ֆուտբոլայն գործունեությունը ենթադրում է անընդհատ շփումներ ու օպերատիվ լուծում պահանջող հարցեր սկսած արտգործնախարարության վերջացրած տեղական իշխանությունների մակարդակներում:
«Թույլ ու կապեր չունեցող մարդը ֆեդերցիայի նախագահ չի կարող լինել, ինչքան էլ սիրուն-սիրուն խոսի», – թերթին ասել է զրուցակիցներից մեկը: