«Հիշո՞ւմ եք այս նախագիծը. Մոռացեք այս նախագիծը…»

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշո՞ւմ եք այս նախագիծը:

Ես շատ լավ եմ հիշում։ Շուրջ մեկ ամիս ողջ քաղաքային իշխանությունը, ավագանու անդամներն ու հասարակությունը պաթոսով խոսում էին այս նախագծի մասին։ Այդ պահին անհրաժեշտություն կար պոպուլիզմով զբաղվելու ու հասարակության աչքին հերթական «թոզ փչելու»։

Հարգելի համաքաղաքացիներ, պետք է Ձեզ հերթական անգամ հիասթափեցնեմ։ Մոռացեք այս նախագիծը։ Քաղաքապետի կողմից ներկայացված հնգամյա զարգացման ծրագրում չկա այս նախագիծը, ինչպես և չկա որևէ ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցելու տեսլական։ Չկա երթևեկությունը թեթևացնող որևէ էստակադայի/հանգույցի կառուցում!!!

Ալեեեեեե հոպ, կա նախագիծ, չկա նախագիծ»:

Հիշեցնենք, որ խոսքը «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նածագծի մասին է: Դեռևս փետրվար ամսին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տեղադրել՝ գրելով. «Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը: Այն զգալիորեն կթեթևացնի երթևեկությունը Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթևեկություն:

Նախագծի տեսանելի առավելություններից մեկն էլ այն է, որ հարակից շենքերը ամբողջովին մնում են տեսադաշտում»: