Հարցը Միրզոյանին դուր չեկավ, և պատասխանի փոխարեն անցավ հակագրոհի

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, երեկ անդրադառնալով ՀԽ նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանի հրաժարականին եւ հարցին՝ նպատակահարմա՞ր է պահել խորհուրդը, ասաց, որ ՀԽ-ի չգործելու պատճառը նախկին նախագահն է․ «ՀԽ ղեկավարը հայտարարություններ էր անում, որոնք շատ ընդգծված քաղաքական էին, ես նույնիսկ կասեի՝ կուսակցական էին եւ դիսոնանսի մեջ էին մտնում իշխանությունների վարած քաղաքականության հետ»։

Այսինքն՝ ՀԽ-ն պետք է միայն հավանությո՞ւն տա ձեր քաղաքականությանը։ Պատասխանեց․ «Այ, դա հարց է, որովհետեւ ՀԽ-ն կոչված է հանրությանը հուզող այս կամ այն հարց քննարկելուն եւ կառավարությանը խորհրդատվություն ներկայացնելուն»։

Եվ դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀԽ նախագահ կնշանակվի ակնհայտ իշխանական Ստյոպա Սաֆարյանը։ Հարցը Միրզոյանին դուր չեկավ, եւ պատասխանի փոխարեն անցավ հակագրոհի ու մեղադրանքներ հնչեցրեց մեր հասցեին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: