Չինաստանի քաղաքացին ներխուժել է մանկապարտեզ և քիմիական նյութ լցրել երեխաների վրա։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով չինական «Xinhua» գործակալությանը։
Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կայուան նահանգում։ Կոնգ անունով 23-ամյա տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և երեխաների ու դաստիարակների վրա նատրիումի հիդրօքսիդ լցրել։
Արդյունքում տուժել է 54 մարդ, որից 51-ը երեխաներ են։ Երկու մարդ ստացել է ծանր վնասվածքներ, սակայն վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքից մեկ ժամ անց ոստիկանությունը գտել է տղամարդուն։
Ըստ Shine-ի հարձակվողը քիմիական նյութը ձեռք է բերել համացանցում։