ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելիս ազգությամբ հայերը չեն հանձնում ՀՀ Սահմանադրության և հայոց լեզվի իմացության թեստ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելիս ազգությամբ հայերի վրա չի տարածվում ՀՀ-ում վերջին 3 տարին պարտադիր բնակվելու պահանջը, չեն հանձնում ՀՀ Սահմանադրության և հայոց լեզվի իմացության թեստ»: