Արծվիկ Մինասյանն այս պահին ՔԿ-ում հարցաքննվում է. մանրամասներ

Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը: Այս մասին 168.am-ին ասաց Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին գտնվում է քննչական մարմնում։

Հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ Արծվիկ Մինասյանը գտնվում է ՀՔԾ-ում, ասաց, որ չի էլ կանչվել: