Թրամփը «լիովին վստահ» է 2020թ. նախագահական ընտրություններում հաղթելու հարցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «լիովին վստահ» է 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթելու հարցում, որոնք տեղի են ունենալու 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Սպիտակ տան Հարավային բացատում լրագրողների հետ նոյեմբերի 3-ին կայացած զրույցը հեռարձակել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները:

Պետության ղեկավարին հարցրել են, թե նա փստահ է արդյոք, որ կկարողանա վերընտրվել երկրորդ ժամկետով: «Լիովին վստահ եմ: Մեզ մոտ ամեն ինչ լավ է հարցումների առումով»,- նշել է պետության ղեկավարը:

«Մարդիկ չեն ցանկանում լսել իմպիչմենթի մասին: Իմպիչմենթի մասին ցանկանում են խոսել միայն կեղծ ԶԼՄ-ները եւ դեմոկրատները, որոնք եւ հիմնականում աշխատում են այդ ԶԼՄ-ների հետ»,-  հավելել էԹրամփը:

ԱՄՆ-ում նախընտրական արշավի մեկնարկը տրվելու Է 13 շաբաթ անց՝ փետրվարի 3-ին Այովայի նահանգում, որտեղ տեղի կունենան կուսակցական ակտիվիստների՝ երկրում առաջին ժողովները, որտեղ ընտրելու են դեմոկրատների ու հանրապետականների նախ տեղական կուսակցական խորհրդաժողովների, իսկ ապա նաեւ ազգային համագումարների պատվիրակներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Tert.am