Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում ստացած գումարները կուղղվեն Պաշտպանության ոլորտին, ինչին դեմ չէ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ գումարներն ուրախությամբ կընդունեն:
Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին «Մարտի 1»-ի գործի շրջանակում առաջադրված մեղադրանքին, Դավիթ Տոնոյանն ասաց՝ քանի որ նախաքննություն է իրականացվում, իրավունք չունի Սեյրան Օհանյանի մեղադրանքի վերաբերյալ իր էմոցիոնալ, անձնական կարծիքը հայտնել:
«Եթե պաշտոնյա չլինեի, ապա իմ կարծիքը կհայտնեի»,- նշեց նախարարը։
Հարցին՝ Սեյրան Օհանյանը կարո՞ղ էր այնպիսի բան անել, որը չէր բխի պետության շահերից, Տոնոյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում դրան հավատալ»:
Հաջորդ հարցին՝ Սեյրան Օհանյանը պետականամետ գործի՞չ է, Տոնոյանը դրական պատասխան տվեց:
Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում