ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Բրենդի Լին անսովոր միջոց է գտել իրեն դավաճանած նախկին ամուսնուց վրեժ լուծելու համար, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է FOXBusiness-ը:
Աղբյուրը նշում է, որ ամուսինները բաժանվել են այն բանից հետո, երբ Բրենդին ամուսնուն բռնացրել է նրա ընկերոջ կնոջ հետ: Այնուամենայնիվ, դատարանը որոշել է, որ ամերիկուհին պետք է 7,5 հազար դոլար վճարի անհավատարիմ ամուսնուն:
Կինը որոշել է այդ գումարը փոխանցել դայմերով՝ ԱՄՆ-ում շրջանառվող ամենափոքր մետաղադրամներով, որոնք տասը ցենտներն են:
«Դատարանը չի նշել, թե ինչպես ես պետք է վճարեմ այդ գումարը: Խոսքը միայն գումարի չափի մասին է եղել»,- ասել է Լին:
Նա գնացել է բանկ և աշխատողներին խնդրել, որ ամբողջ գումարը տրամադրեն միայն դայմերով: Մետաղադրամների ընդհանուր քաշը կազմել է մոտ 159 կգ:
«Մեր բանկի այս գեղեցիկ կանայք ոչ միայն օգնեցին ինձ, այլ նաև աջակցեցին իմ ծրագրին», – ասել է ամերիկուհին:
Բենդին հավելել է, որ նա ամուսնու հետ այդպես է վարվել այն դժվարությունների պատճառով, որոնք ունեցել է միայնակ երկու երեխաներին մեծացնելու ընթացքում: