Քլոե Քարդաշյանը՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանն, իր էջում արձագանքել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

«Սա հսկայական նշանակություն ունի հայերի համար,-գրել է Քլոեն:

Ավելի վաղ տեղի ունեցածին արձագանքել էր նաև Քիմը՝ քվեարկությունն անվանելով պատմական քայլ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունեց ձայների 403 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:

analitik.am