Սյունիքի զորամասից կորած զինվորին գտել են։ Ռազմական ոստիկանության աշխատակիցները գտել են զորամասն ինքնակամ լքած զինվորին։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«ՌՈ աշխատակիցները մեծ օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերեցին զորամասն ինքնակամ լքած զինվորին։ Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Հանգստանում էր ընկերոջ տանը։ Այլ մանրամասները երևի հետո»,- գրել է Հովհաննիսյանը։