Ինչպես «վերագործարկել» լյարդն ու բարելավել դրա աշխատանքը

Մարդկանց սխալ կենսակերպը հաճախ հանգեցնում է լյարդի աշխատանքի խանգարման ու օրգանի հյուծման, սակայն մասնագետները նշել են այն պարզ գործողությունները, որոնք կօգնեն «վերագործարկել» լյարդն ու բարելավել դրա աշխատանքը:

Մասնագետների խոսքով՝ լյարդը պատասխանատու է արյան մաքրման ու օրգանիզմից տոքսինների դուրսբերման համար, սակայն սխալ կենսակերպը մեծացնում է ծանրաբեռնվածությունը, նպաստում օրգանի մաշվելուն ու բարձրացնում դրա աշխատանքի խանգարման հավանականությունը:

Առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է վերագործարկել լյարդն ու բարելավել օրգանի աշխատանքը, ինչի համար առաջին հերթին հարկավոր է սահմանափակել ալկոհոլի գործածությունն ու հրաժարվել ծխախոտից: Բանն այն է, որ ալկոհոլային ըմպելիքները սպառում են լյարդի հեպատոցիտների պաշարը, որոնք ակտիվորեն փորձում են տարրալուծել ալկոհոլը, մինչդեռ ծխախոտը բարձրացնում է օրգանիզմի՝ տոքսիններով աղտոտվածության մակարդակը: Սա նշանակում է, որ ալկոհոլ ու ծխախոտ օգտագործող մարդկանց լյարդը պարզապես ֆիզիկապես չի կարող ինչպես հարկն է մաքրել օրգանիզմը կուտակված վնասակար նյութերից, ինչը բարձրացնում է բորբոքումների և հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Բացի այդ, շատ կարևոր նշանակություն ունի նաև կանոնավոր սննդակարգը, քանի որ անկանոն ու անառողջ սննդակարգը բարձրացում է լեղուղիների դիսկինեզիայի զանգացման հավանականությունը, ինչի հետևանքով լեղապարկում քարեր են առաջանում: Նման խանգարումներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կարգավորել սննդկարգն ու հաճախ օգտագործել դառը կանաչեղեն: Այս դեպքում շատ օգտակար կարող են լինել կոտեմն ու ռուկոլան, ինչպես նաև կաղամբը, գազարը, սխտորը, դդմիկը, դդումը, ճակնդեղն ու թուրինջը:

Լյարդը «վերագործարկելու» ամենաարդյունավետ միջոցների շարքին են դասվում նաև ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաև ցավազրկող դեղամիջոցների գործածության սահմանափակումը, քանի որ այդ դեղամիջոցները բացասաբար են անդրադառնում լյարդի գործառույթների վրա:

Բացի այդ, շատ կարևոր է նաև բավարար քանակությամբ ջուր խմելը, ինչի մասին մարդիկ հաճախ մոռանում են: Մասնագետները հիշեցնում են, որ ջուրն ակտիվացնում է տոքսինների դուրսբերման գործընթացը, ուստի առանց այդ կարևոր հեղուկի լյարդի աշխատանքը վատթարանում է:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru