Թուրքն այսօր պատերազմում Է և ասեմ ձեզ վատ չի պատերազմում, իսկ մենք ինչ որ անհասկանալի թեմաներով ենք տապակվում. Աբովյան

Ժողովո՛ւրդ, մենք, իրականում, չենք տեսնում` ի՞նչ վտանգավոր և ապուշ իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում` Հայաստանի շուրջ։ Չէ, զուտ հետաքրքիր է… Թուրքիայի նախագահը և արտգործնախարարը ուղղակի և անթաքույց մեզ սպառնում են, իսկ մենք ընկած ենք ինչ-որ «խաղաղասիրական» օրակարգերի ետևից լուրջ դեմքով սպասում ենք’ դե երբ է «արդար եվրոպան» այս մեր պահվածքը գնահատելու։

Ադրբեջանը ավելացնում է 20 տոկոսով ռազմական ծախսերը, իսկ մենք նոր բյուջեի մեջ նախատեսում ենք ընդամենը 0,8 տոկոսի բարձրացում։

Սրանք անթաքույց մեզ ուզում են ոչնչացնել, իսկ մենք, ապավինելով «միջազգային հանրության» կարծիքին, խոսում ենք օրինակ` որ Արցախյան հիմնախնդիրը պետք է ձեռնտու լինի բոլոր հակամարտող կողմերին (դե, հասկանում ենք չէ՞, որ կոնկրետ այս թեզը իսպառ անիրականանալի է)։

Ժողովուրդ ջան, թուրքը այսօր ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ Է…և ասեմ ձեզ վատ չի պատերազմում, իսկ մենք ինչ որ անհասկանալի թեմաներով ենք տապակվում։

Մի խոսքով, տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը կամ ադեկվատ չի ընկալում իրավիճակի լրջությունը և վտանգը, կամ իրականացնում է ինչ-որ սուպերհնարամիտ տարածաշրջանային օպերացիա։

Կամ մենք` բոլորս գժվել ենք…

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյան