2020 թվականին կենսաթոշակները կավելանան 10 տոկոսով, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կհասնի 300 հազար դրամի. Նիկոլ Փաշինյան

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում Հարկային օրենսգրքի փոփոխությունները: Կարևոր է արձանագրել, որ մոտավոր հաշվարկով մոտ 200 հազար քաղաքացու աշխատավարձ է բարձրանալու: Դա նոմինալ չի լինելու: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի ՀՀ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ կենսաթոշակները միջինը կբարձրանան 10 տոկոսով. «2020 թվականի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կլինի՝ 300 հազար դրամ: Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ավելացում ևս կլինի՝ գործող 18 հազարի փոխարեն՝ 25,5 հազար դրամ: Կիրականացվեն ծրագրեր՝ ուղղված ծնելիության աճի խթանմանը: Ուսուցիչների աշխատավարձի ավելացումն ուժի մեջ կմտնի 2020 թվականին»:

Վարչապետը խոսեց նաև ՊՆ, ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին:

Analitik.am