Բացառված է. Արայիկ Հարությունյանը չի հրաժարվի իր թեկնածությունն առաջադրելուց

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում, ըստ որոնց՝ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կարող է հրաժարվել իր թեկնածությունը նախագահի ընտրություններում առաջադրելու մտադրությունից և պաշտպանել այլ թեկնածուի:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է ինչ-որ իրավիճակում ինքը հրաժարվի իր թեկնածությունը առաջադրելուց, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Բացառվում է»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: