Ջավադյանի խոսքերից հետո լսվում էր միայն Նիկոլ Փաշինյանի ծիծաղի ձայնը. Գործադիրը «պայթեց» ծիծաղից

Ինչպես արդեն հայտնել ենք, Համաշխարհային բանկը հրապարակել է Doing Business-ի նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զիջել է դիրքերը 6 հորիզոնականով և հայտնվել է 47-րդ հորիզոնականում:

Այսօր կառավարության նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը բացատրեց, թե ինչու է այդպես եղել: Քննարկումը բավականին երկար տևեց, սակայն, ինչպես պարզվեց ավելի ուշ, ամեն ինչ անիմաստ էր:

Ավելի ուշ ելույթով հանդես եկավ նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ հայտարարելով, որ մի սխալ են հայտնաբերել, ինչի մասին Համաշխարհային բանկին տեղյակ կպահեն. «Եթե այդ սխալն ուղղեն, մենք կհայտնվենք 37-րդ տեղում»:

Այս խոսքերից հետո դահլիճում լսվում էր միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր ծիծաղի ձայնը. «Պարոն Ջավադյան, այսքան բա իզո՞ւր էինք քննարկում: Ասեիք, որ այլ բան քննարկեինք»:

ԿԲ նախագահը պնդեց, որ համոզված է իր խոսքերում՝ նշելով, որ անպայման դիմելու են Համաշխարհային բանկին:

Analitik.am