Իհարկե արտոնություն ստանալու է, նոր աշխատատեղեր են ստեղծվելու․ Խաչատուր Սուքիասյանը մեկնաբանել է ընտանիքին պատկանող ընկերությանը կառավարության կողմից արտոնության տրամադրումը

Իհարկե արտոնություն ստանալու է, ճիշտ այնպես, ինչպես կառավարության կողմից հազարավոր ընկերություններ արտոնություններ են ստանում՝ ներդրումներ են կատարում, ստեղծում են նոր աշխատատեղեր, հիմնում արտադրություն, ի վերջո ստեղծում են հավելյալ արժեք:   Այս մասին Mediaroom.am լրատվականի հետ զրույցում ասել է գործարար, «Սիլ կոնցեռն»-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը՝ մեկնաբանելով  հրապարակված այն տեղեկությունը, ըստ որի Սուքիասյաններին պատկանող ընկերությանը տրվելու է արտոնություն:  

«Իհարկե կստանա արտոնություն, կստեղծվի նոր աշխատատեղեր, «Սիլ» ընկերության արտադրած ջրերը կունենան գեղեցիկ ձևավորում, կվճարվի հոսանքի գումար, և աշխատակիցները կվճարեն հարկեր, արտահանման ծավալները կմեծանա: 25 տարի է այդ կազմակերպությունը գործունեություն է ծավալում, և իհարկե այդ կազմակեպությունն էլ է ցանկանում ՀՀ օրենքներին համապատասխան ստանալ այնպիսի արտոնություններ, ինչպիսին ստանում են մյուս բոլոր ընկերությունները: Չէ՞ որ կազմակերպությունը ցանկանում է նոր կերպով ներկայանա հանրությանը, զբոսաշրջիկներին, որը կլինի մրցունակ: Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, ինչ-որ վերնագիր դնելով շփոթմունքի մեջ գցել հասարակությանը, թե զարգացնել տնտեսությունը: Ես շատ եմ հարգում լրագրողի մասնագիտությունը, կարևորում եմ խոսքի ազատությունը և համարում եմ, որ խոսքի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի: Խնդիրը կայանում է նրանում, որ հազարավոր ընկերություններ արտոնություն են ստանում կառավարությունից, սակայն երբ մեկ անգամ արտոնություն է ստանում մեր ընտանիքին պատկանող ընկերությունը, այն թիրախավորված կերպով է ներկայացվում, որի մեջ ես անհարկի միտում եմ տեսնում: Իհարկե այն բաց տեղեկատվություն է, քանի որ դրված է կառավարության էջում, սակայն նման շեշտադրումով դա ներկայացնելը արվում է հատուկ միտումով: Այս դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ չեն բարձրաձայնում, թե տարիներ շարունակ ինչպիսի զրկանքներ է կրել մեր ընտանիքը, քանի միլիոն դոլարների ունեցվածք են մեզանից «խլել» ու տվել իրենց յուրայիններին և այն ընկերությունները, որոնք տրվել են իրենց յուրայիններին»,-ասել է նա:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։