Ավելացած դրամական միջոցներ, փոխառություններ ու եկամուտ․ որքան ունեցվածք ունի Եղիշե Սարգսյանը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականի տարեկան հայտարարագիրը: Հյուպատոսը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների և եկամտի մասին:

Հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նրա դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 1 637 000 ՀՀ դրամ, 14 000 ԱՄՆ դոլար և 6565 եվրո: 2018թ. վերջում նրա դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 2 937 000 ՀՀ դրամ, 32 452 ԱՄՆ դոլար, 6565 Եվրո և 412 լարի:

Եղիշե Սարգսյանի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտները 2018 թվականին կազմել են 65 000 ՀՀ դրամ և 119 000 ՀՀ դրամ, որոնք գոյացել են տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոսից և այլ հատուցումից:

Նա ստացել է նաև 178 000 ՀՀ դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Եղիշե Սարգսյանը հայտարարագրել է նաև 3452 ԱՄՆ դոլար եկամուտ, որը ևս գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումից: Հայտարարագրվել է նաև աշխատավարձից գոյացած 25 932 ԱՄՆ դոլար եկամուտ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: