2000 դոլար՝ պաշտոնի դիմաց․ ՊՆ պաշտոնյան հայտնվել է մեղադրյալի աթոռին

««Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՊՆ զորամասի ռադիոհետախուզության և ուղորոշման կենտրոնի պետ Ա. Խաչատրյանը, հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նա տեղեկացել է, որ մեկ այլ զորամասի զինծառայող, լեյտենանտ Հ. Խաչատրյանը ցանկանում է տեղափոխվել ռադիոհետազոտության կենտրոն:

Ա. Խաչատրյանը, ձևացնելով, թե, իբր, վերադասների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Հ.Խաչատրյանին նշված կենտրոն տեղափոխելու գործընթացը կազմակերպելու համար, ասել է, թե անհրաժեշտ է նրանց փոխանցել խոշոր չափերի` 965.140 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար: Պայմանավորվածության համաձայն` նույն օրը Հ. Խաչատրյանը Ա. Խաչատրյանին նախ փոխանցել է 868.626 ՀՀ դրամին համարժեք 1800 ԱՄՆ դոլարը, իսկ 96.514 ՀՀ դրամին համարժեք 200 դոլարը Հ. Խաչատրյանը Ա. Խաչատրյանին փոխանցել է միջնորդի` Ա. Մովսիսյանի միջոցով, այդկերպ խաբեության եղանակով կաշառք է ստացել և դրդել խոշոր չափի կաշառք տալու փորձին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: