Հայտնի է դարձել սովորությունը, որը մեծացնում է շաքարախտի զարգացման ռիսկը

Ծխելը մեծացնում է 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը: Այս եզրահանգմանն են եկել Նյու Յորքի Բժշկական դպրոցի մի խումբ գիտնականներ, հաղորդում է Nature-ը:

Մասնագետները լաբորատոր առնետների վրա փորձ են կատարել և պարզել են կապը նիկոտինի և շաքարախտի միջև:

Պարզվել է, որ նիկոտինն ազդում է Էպիթալամուսի վրա և ստիպում է ենթաստամոքսային գեղձին ավելի քիչ ինսուլին արտադրել, ինչի արդյունքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը սկսում է աճել:

Ըստ գիտնականների՝ նիկոտինից կախվածության և 2-րդ տիպի շաքարախտի առաջացման միջև այդպիսի սերտ կապի առկայությունը հուշում է, որ նույն մեթոդները կարող են օգտագործվել երկու պաթոլոգիաների կանխարգելման և բուժման համար:

168.am