Ի՞նչ նորություն ունի երգիչ Սևակ Խանաղյանը, ինչո՞վ է այս պահին զբաղվում և երբ կլինի Հայաստանում այդքան սպասված մենահամերգը. Այս և այլ հարցերի մասին HotNews.am կայքը բացառիկ հարցազրույց է ունեցել երգչի հետ:
-Սևակ, որքանովտեղյակենք, այսպահինհամերգայինշրջագայություններիմեջեք. ո՞րերկրներումեքհամերգներունենում, ի՞նչերգացանկովեքներկայանումև ո՞րերկրիլսարանինկառանձնացնեք:
-Այո, լիովին իրավացի եք: Այս պահին ակտիվ համերգային շրջագայության մեջ եմ, որը հիմնականում ընգրկում է Ռուսաստանը, Ուկրաինան և Ղազախստանը: Համերգային ծրագիրը 1 ու կես ժամ է, որի ընթացքում ներկայացնում եմ հեղիանակային երգեր՝ ռուսերեն և հայերեն:
Հանդիսատեսը շատ լավ է ընդունում, կդժվարանամ որևէ կոնկրետ տեղ առանձնացնել:
-Արդյոքնախատեսվածշրջագայությունիցհետոկլինե՞քՀայաստանում:
-Հայաստանում հաճախ եմ լինում, բայց ոչ համերգներով: Կարծում եմ՝ եկող տարվա ընթացքում անպայման Երևանում կունենամ մեծ համերգ:
Մոտ ժամանակներս հանդիսատեսին կներեկայացնեմ հայերեն նոր երգ՝ «Սիրո հետք» կոչվող, որն ինձ համար գրել է երգահան Արամ Ավագյանը: Հույս ունեմ, որ այն դուր կգա իմ լսարանին:
Ծրագրեր շատ ունեմ, տա Աստված՝ ամեն ինչ իրականություն դառնա:
-ՎերջինշրջանումԱՄՆ–ումէիք,կարծես թե, տեսահոլովակիպրեմիերայի: Ուրիշի՞նչզբաղվածությունունեիքայնտեղ, կխնդրեմկիսվեքտպավորություններով:
-«Սեր» երգի տեսահոլովակի պրեմիերայից բացի, ԱՄՆ-ում ունեի համերգ, որն աննկարագրելի լավ անցավ: Համերգի տոմսերը մի քանի օրում էին սպառվել, ինչը խոսում է այն մասին, որ այնտեղ սպասված եմ. դա չի կարող ինձ չերջանկացնել: Վերադարձել եմ շատ տպավորված ու ամենալավ էմոցիաներով:
–Ինչպես տեղեկանում ենք Ձեր ֆեյսբուքյան էջից, որպես «Девушки Бывают Разные» ֆիլմիսաունդտրեքընտրվելէՁեր «Доброе утро» երգը, պատմեքայդհամագործակցությանմասին:
Ի տարբերություն «Пустота» երգի, որը մենք հատուկ գրել էինք «Hепрошенный» ֆիլմի համար, «Доброе утро» երգն արդեն իսկ կար: Այն ներառված էր «Океан Внутри Тебя» ալբոմում: Ես այն ցույց տվեցի իմ ընկերներից մեկին՝ ռեժիսոր Սարիկ Անդերասյանին, նրան դուր եկավ երգը, և այն դարձավ « Девушки Бывают Разные» ֆիլմի սաունդտրեքն, ինչի համար ես շատ ուրախ եմ: Միշտ հետաքրքիր է համագործակցել և նոր բան փորձել: