Հրայր Թովմասյանի վրա ընտանիքի անդամների միջոցով ճնշում գործադրելը ստորություն է. Սեյրանյան

Հրայր Թովմասյանի վրա ընտանիքի անդամների միջոցով ճնշում գործադրելը ստորություն է: Նրանց, ովքեր դա արդարացնում են, ասելու բան չունեմ՝ նրանց պարագայում ամեն ինչ պարզ է: Իսկ նրանց, ովքեր նպատակահարմար են գտնում լռել՝ « շառից ու փորձանքից հեռու » բանաձևով, ասեմ՝ ձեր լռությամբ դուք ոչ թե հեռացնում, այլ հակառակը՝ մոտեցնում եք:

Սպարտակ Սեյրանյան