«Մոսէսքո» ՍՊԸ-ն դատական հայց է ներկա­յացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական հայց է ներկա­յացվել՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հոկտեմբերի 11-ին Սնանկության դատարան է դիմել «Մոսէսքո» ՍՊԸ-ն «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով:    

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտք է 500.000.000 դրամ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ միակող­մանի ամբողջությամբ լուծարում է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագիրը, իսկ օրեր առաջ «Սանիթեք» ընկերության հիմ­նադիր Նիկոլաս Թավիլը հայտարա­րեց, որ արբիտրաժային միջազգային դատարան է դիմելու, և այդ մասին ծանուցել է ՀՀ կառավարությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: